Հարավաֆրիկացի նկարիչը հին պլաստիկը վերածում է արվեստի գործերի (լուսանկարներ)
Ժամանակակից արվեստագետներից շատերը սիրում են ստեղծագործել ոչ ավանդական նյութերով։ Նրանց դասին է պատկանում նաև հարավաֆրիկացի նկարիչ Մբոնգենի Բութելեզին, ով արվեստի յուրահատուկ կտավներ է ստեղծում աղբամանում հայտնված պլաստիկից։
Ինչպես նշում է Oddity Central-ը, 49-ամյա տղամարդը հալեցնում է հումքը, ինչից հետո ծնվում են օրգինալ աշխատանքներ։ Տաղանդավոր հարավաֆրիկացին պատմել է, որ արդեն 23 տարի ինքը ստեղծագործում է այս տեխնիկայով։
«Յուղաներկով աշխատելիս ես ձանձրանում էի, ուստի՝ որոշեցի զարմացնել ինքս ինձ ու գրավել շրջապատի ուշադրությունը` օգտագործելով պլաստիկը: Դա միակ տարբերակն էր, որով ես կարող էի ուշադրության արժանանալ ու կարգին գումար վաստակել»,-ասել է նկարիչը։
















