Հրապարակվել է «Սթիվ Ջոբս» ֆիլմի նոր թրեյլերը

00:47 • 19.09.15

Ռեժիսոր Դենի Բոյլի «Սթիվ Ջոբս» ֆիլմի երկրորդ լիամետրաժ թրեյլերը հայտնվել  է համացանցում:

Ինչպես գրում է Lenta.ru-ն` ֆիլմում, որը նվիրված  է Apple-ի համահիմնադրի կենսագրությանը, գլխավոր դերը մարմնավորում է իռլանդացի դերասան Մայքլ Ֆասբենդերը:

Տեսանյութում պատկերվում է Ջոբսի փոխհարաբերությունները իր արտաամուսնական կապից ծնված դստեր մոր՝ Լիզա Բրենանի հետ և երեխային չճանաչելու ցանկությունը: Ներկայացվում են նաև ձեռներեցի առաջին քայլերը համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում և համատեղ աշխատանքը Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի հետ:

Ֆիլմում նկարահանվել են նաև Սեթ Ռոգենը` Վոզնյակի դերում, Քեյթ Ուինսլեթը և Ջեֆ Դենիելսը:

 

Հրապարակվել է «Սթիվ Ջոբս» ֆիլմի նոր թրեյլերը