Թութանհամոնի դամբարանը կփակվի՝ ռեստավրացիայի նպատակով

23:26 • 20.09.15

France 24-ը հայտնում է, որ Եգիպտոսում որոշ ժամանակով կփակվի լեգենդար փարավոն Թութանհամոնի դամբարանը:

Եգիպտոսի հնությունների նախարար Մամդուհ ալ-Դամաթիի հայտարարության համաձայն` Արքաների հովտի դամբարանը փակ կլինի հոկտեմբերից՝ ռեստավրացիայի նպատակով: Անհայտ է, թե որքան կտևեն աշխատանքները: Հայտնի է, որ այդ ընթացքում Թութանհամոնի մումիան կտեղափոխվի այլ վայր:

Թութանհամոնը` Եգիպտոսի «մանուկ տիրակալը» մահացել էր մ.թ.ա. 1324թ-ին 19 տարեկանում` երկիրը 9 տարի կառավարելուց հետո՝ առեղծվածային հանգամանքներում: Նա ավելի հայտնի է իր հուղարկավորության սրահով, 11 կգ-անոց ոսկե «մահադիմակով»:

Լուքսոր քաղաքի մոտակայքի դամբարանը հայտնաբերվել էր 1922-ին:

 

Թութանհամոնի դամբարանը կփակվի՝ ռեստավրացիայի նպատակով