«Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնն ավարտվել է Պատրիկ Ֆիորիի համերգով. լուսանկարներ

11:12 • 20.09.15

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սեպտեմբերի 19-ին ելույթ է ունեցել ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին, ում համերգով էլ ավարտվել է «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնը։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-19-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անց է կացվել «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնը, որի շրջանակներում տեղի են ունեցել Ֆրանսիան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշակույթը ներկայացնող մի շարք միջոցառումներ։

 

Փառատոնի նպատակն է սերտացնել Արցախի և Ֆրանսիայի միջև հաստատված բարեկամական կապերը և ընդլայնել երկխոսությունն ու համագործակցության ոլորտները։

 

«Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնն ավարտվել է Պատրիկ Ֆիորիի համերգով. լուսանկարներ