Անկախությունը փաստ է և բացարձակ արժեք. Արմեն Ամիրյան

16:38 • 21.09.15


Եթե 24 տարի առաջ մենք առիթ ունեինք ընտրելու անկախությունը, «այո» կամ «ոչ» ասելու անկախությանը,  ապա այսօր ես շատ ուրախ եմ, որ իմ զավակներն այդ հնարավորությունն անգամ չունեն, որովհետև անկախությունը փաստ է և բացարձակ արժեք է:
 

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ՀՀ Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումն ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը:

 

«Շատ հուզիչ էր այն պահը, երբ մեր հերոս տղաներին հետմահու շնորհվում էր պարգևներ. սա վկայում է այն մասին, որ անկախությունն այլևս փաստ է, գոյություն ունի և մեր հայրենիքի համար ապագա է: Համոզված եմ, որ թեկուզ դժվարություններով ու փորձություններով այն «այո»-ն, որ ասացինք 24 տարի առաջ, այսօր տվել է իր պտուղները և մենք տեսնում ենք այն զարգացումը, ինչն այսօր ապրում է մեր հայրենիքը»,- ասաց Արմեն Ամիրյանը:

 

Նա հիշեցրեց նաև, որ 24 տարի առաջ, երբ հայ ժողովուրդն «այո» ասաց իր անկախությանը, այն ժամանակ հետխորհրդային հանրապետություններից և ոչ մեկը չէր ինքնորոշվել:

 

«Խորհրդային Հանրապետություններն «այո» ասացին անկախությանն այն ժամանակ, երբ փաստացի արդեն փլուզվել էր Սովետական Միությունը, երբ այլընտրանք չունեին, իսկ մեր կամքը շատ հաստատակամ էր, և մենք պետք է տեր կանգնենք այդ որոշմանը»,-նշեց Ամիրյանը:

 

Անկախությունը փաստ է և բացարձակ արժեք. Արմեն Ամիրյան