Ռուսաստանի մշակույթի նախարարը սկանդալի հերոս է դարձել` ասելով, թե Դովլաթովը 19-րդ դարի ականավոր գրող է

20:35 • 21.09.15

Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին խոշոր սկանդալի կիզակետում է հայտնվել այն բանից հետո, երբ հայազգի գրող Սերգեյ Դովլաթովին անվանել է ... «19-րդ դարի ականավոր գրական երևույթ»:

BBC-ն մանրամասնում է, որ դա տեղի է ունեցել հանգստյան օրերին «Դովլաթովֆեսթ» փառատոնի ժամանակ:

Այժմ Ռուսաստանի Մշակույթի նախարարությունից կատարվածն արդարացնում են «նախարարի ծանրաբեռնված գրաֆիկով»: Միաժամանակ հայտարարությունը ռուսաստանյան մշակութային շրջանակներում թեժ քննարկումների, կատակների և ծաղրանկարների պատճառ է դարձել:

Հայ-հրեական ընտանիքում ծնված լրագրող, գրող Դովլաթովը համարվում է 20-րդ դարի երկրորդ կեսի խորհրդային, ապա ամերիկյան գրականության նշանավոր դեմքերից:

Ռուսաստանի մշակույթի նախարարը սկանդալի հերոս է դարձել` ասելով, թե Դովլաթովը 19-րդ դարի ականավոր գրող է