Ֆրիսկեի ընտանիքը ցանկանում է երգչուհու հետմահու ալբոմը թողարկել
Ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը մտադիր է երգչուհու հետմահու ալբոմը թողարկել։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին Instagram-ում մեկնաբանություն է գրել նրա քույրը՝ Նատալյա Ֆրիսկեն:
«Ձայնագրվելու է ալբոմ՝ նրա անհայտ երգերից: Դեռ չգիտենք՝ երբ: Ժաննան նոր երգեր էր ձայնագրել, որոնցից որոշները՝ դեռ 6 տարի առաջ: Իսկ դրանցից մեկը ձայնագրել էր հիվանդանալուց անմիջապես առաջ»,-գրել է նա:
Երգչուհու քույրը նաև հավելել է, որ ինքը չի պատրաստվում բեմ բարձրանալ։
Ժաննա Ֆրիսկեն մահացել է հունիսին: 2013 թվականից նա պայքարում էր գլխուղեղի չարորակ ուռուցքի դեմ և բուժվում էր տարբեր կլինիկաներում։










