Վախթանգ Կիկաբիձեն համերգային ծրագրով ժամանել է Ուկրաինա
Լուսանկարը՝ 061.ua-ի
Վրաստանի ժողովրդական արտիստ և հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեն ժամանել է Զապորոժյե, գրում է sputnik-georgia.ru-ն։
«Վերջերս ես եկել եմ Իսրայելից, մինչ այդ եղել եմ Մոնտե Կառլոյում, սակայն այդ ամբողջ ժամանակահատվածում օրերն էի հաշվում՝ երբ ենք մեկնելու Ուկրաինա»,- նշել է արտիստը։
Հաղորդվում է, որ Զապորոժյեից էլ կսկսվի նրա շրջագայությունն Ուկրաինայում։ Կիկաբիձեն մտադիր է այցելել Դնեպրոպետրովսկ, Օդեսա, Նիկոլաև, Չեռնովցի, Վիննիցա և այլ քաղաքներ։
«Ես Ռուսաստան չեմ մեկնում արդեն 7 տարի, ինչ սկսվել է պատերազմը (նկատի ունի ռուս-վրացական պատերազմը-Խմբ.), իսկ ես հսկայական ծրագիր ունեմ ռուսերենով և վրացերենով, և երբ շատ եմ ցանկանում, գալիս եմ այստեղ՝ ռուսերեն երգելու համար, քանի որ այստեղ բոլորը հասկանում են ռուսերեն»,- ասել է երգիչը։










