Շակիրան վերածվել է «բարկացած թռչնակի» (տեսանյութ)

12:04 • 21.09.15

Լուսանկարը՝ angrybirdsnest.co-ի


Կոլումբացի հայտնի երգչուհի Շակիրան ամենահայտնի խաղերից մեկի՝ Angry Birds-ի կերպար է դարձել։

 

Դեղին թռչնակն արդեն գույնզգույն գնդակներ և կանաչ խոզուկներ է «ոչնչացնում» Angry Birds POP խաղում, որն արդեն առաջին օրերի ընթացքում հասցրել են խաղալ միլիոնավոր մարդիկ, գրում է loveradio.ru-ն։

 

Անձամբ երգչուհին խաղում իր հայտնվելու մասին տեղեկացրել է Instagram-ի միջոցով։

«Ծանոթացեք, սա իմ ընկեր Ռոխոն է»,- գրել է Շակիրան և տեղադրել «բարկացած թռչուններից» մեկի լուսանկարը։

 

Շակիրան վերածվել է «բարկացած թռչնակի» (տեսանյութ)