Քեյթ Մոսը, Բենեդիկտ Քամբերբեթչն ու մյուս հայտնիները` Burberry-ի ցուցադրությանը (լուսանկարներ)
Բրիտանական Burberry նորաձևության տունը Լոնդոնում կազմակերպել է իր նոր հավաքածուի ցուցադրությունը, որին ներկա են եղել բազմաթիվ առաջնակարգ հյուրեր։
Ինչպես նշում է Tatler-ը, ըստ նորաձևության տան գլխավոր կրեատիվ դիզայներ Քրիստոֆեր Բեյլիի մտահղացման՝ ցուցադրությունն ուղեկցվել է դասական երաժշտության հնչյուններով։
Միջոցառման կապակցությամբ հրավիրվել է մի ամբողջ սիմֆոնիկ նվագախումբ, որի անդամները տեղավորվել են անմիջապես պոդիումին կից։
Այնուհանդերձ, ուշադրության կենտրոնում են եղել ցուցադրության աստղային հյուրերը, որոնց թվում էին մոդելներ Քեյթ Մոսը, Կառա Դելևինը, Ջորդան Դանը, դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը, Սիենա Միլերը, նորաձևության ոլորտի ու բիզնես աշխարհի այլ ներկայացուցիչներ։
Սիենա Միլեր

Սոֆի Հանթեր և Բենեդիկտ Քամբերբեթչ

Սուկի Ուոթերհաուս և Գաբրիել Դեյ-Լյուիս

Կառա Դելևին

Մելանի Լորան

Ջուլիա Ռեստուան- Ռոյթֆելդ

Դերեկ Բլասբերգ

Քեյթ Մոս

Քեյթ Մոս և Կառա Դելևին











