Ռեփեր Սնուփ Դոգը մտադիր է «մարիխուանայի հանրագիտարան» թողարկել

13:29 • 22.09.15

Լուսանկարը՝ goodvin.info-ի


Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը մտադիր է հոկտեմբերին իր սեփական կայքը թողարկել՝ նվիրված մարիխուանային և նրա, ինչպես ինքն է կարծում, օգտակար հատկություններին, փոխանցում է Интерфакс-ը։

 

«Մենք կդառնանք յուրահատուկ հանրագիտարան կանեփի աշխարհում»,- պատմել է ռեփերը Սան Ֆրանցիսկոյում TechCrunch ընկերության համաժողովի ժամանակ։

 

Ներկայում կայքում տեղադրված է միայն ողջույնի էջը։ Այստեղ օգտատերերը կարող են թողնել իրենց էլեկտրոնային փոստը՝ կայքի գործարկումից հետո նրա հասանելիությունը ստանալու համար։

 

Կայքում կլինի տեղեկություն մարիխուանայի և նրա պատմության մասին, այն վայրերի մասին, որտեղ կարելի է օրինական ձեռք բերել այն, կլինեն խոհարարական բաղադրատոմսեր, տեսանյութեր և շատ այլ տեղեկություններ։

 

Համաժողովի ընթացքում նախկին զինվորականները բացատրել են, որ մարիխուանան օգնում է պայքարել անհանգստության, սթրեսի և անքնության դեմ։

Ռեփեր Սնուփ Դոգը մտադիր է «մարիխուանայի հանրագիտարան» թողարկել