Խաղաղության նոբելյան մրցանակի հանձնաժողովի քարտուղարին մեղադրել են գաղտնիքներ հրապարակելու համար

09:52 • 22.09.15

Խաղաղության նոբելյան մրցանակի հանձնաժողովը մեղադրել է իր նախկին քարտուղարին գաղտնիքներ հրապարակելու համար. նա, մասնավորապես, գիրք է հրատարակել, որտեղ պատմում է հետբեմյան մանրամասներ՝ կապված մրցանակների հանձնման հետ, գրում է Лента-ն։

 

Գեյր Լունդեսթադի «Խաղաղության քարտուղարը» խորագրով գիրքը պատմում է մարդկանց մասին, որոնք որոշել են մրցանակի ճակատագիրը, երբ նա 1990-2015թթ. եղել է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի տնօրենը։

 

Լունդեսթադը ներկա է եղել 5 լիազորված փորձագետներից բաղկացած հանձնաժողովի նիստերին, սակայն ինքն անձամբ ձայնի իրավունք չի ունեցել։

 

«Լունդեսթադը խախտել է գաղտնիությունը պահպանելու խոստումը միաժամանակ մի քանի կետերով»,- նշել է մարմինը՝ պարզաբանելով, որ հանձնաժողովի ներսում եղած բոլոր քննարկումները պետք է գաղտնի մնան 50 տարի։

 

Գրքում հեղինակը, մասնավորապես, նշել է, որ 2009-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Խաղաղության մրցանակ շնորհելը չի արդարացրել հանձնաժողովի հույսերը։

Խաղաղության նոբելյան մրցանակի հանձնաժողովի քարտուղարին մեղադրել են գաղտնիքներ հրապարակելու համար