Ամերիկուհին մարդկանց վերածում է կտավների (լուսանկարներ)

10:21 • 22.09.15

Ամերիկացի նկարչուհի Ալեքսա Միդը ստեղծագործում է բավական յուրահատուկ տեխնիկայով, որը սովորական մարդուն նկարազարդելու ու հսկայական կտավի մաս դարձնելու մեջ է։

 

Ինչպես նշում է AdMe.Ru-ն, իր տաղանդի և մասնագիտական հմտությունների շնորհիվ ամերիկուհին մարդկանց վերածում է 2D նկարազարդումների: Նման տպավորիչ արդյունքի հասնելու համար, բացի նկարչական տաղանդից, անհրաժեշտ է նաև լույսի ու ստվերի ճիշտ համադրություն ստանալ։

 

Նկարչուհին իր աշխատանքները չի մշակում Photoshop-ով, ինչը նրա արվեստն առավել արժեքավոր ու գնահատելի է դարձնում։
 

Ամերիկուհին մարդկանց վերածում է կտավների (լուսանկարներ)