ԱՄԵՆ ծրագրի մեկնարկը չեղյալ է հայտարարվել և տեղափոխվել 2016թ. ապրիլ

13:01 • 23.09.15

Արենա դի Վերոնայում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ԱՄԵՆ ծրագրի մեկնարկը որոշակի հանգամանքներից ելնելով չեղյալ է հայտարարվել և տեղափոխվել 2016թ. ապրիլ:  Նախաձեռնողների տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է հետևյալը.

 

«Անհաղթահարելի տեխնիկական խոչընդոտների պատճառով որոշում է կայացվել Արենա դի Վերոնայում ԱՄԵՆ ծրագրի մեկնարկը 2015 թ. սեպտեմբերի 29-ից տեղափոխել 2016 թ. ապրիլ:

 

Հայցում ենք ձեր ներողամտությունը և վստահեցնում, որ անում ենք ամեն ինչ 2016 թ. ապրիլի  համերգի հաջողությունն ապահովելու համար։

 

Տոմսերի փոխհատուցման կամ ամսաթվի փոփոխման համար խնդրում ենք դիմել տոմսերի վաճառքի գործակալություններին»:

 

ԱՄԵՆ ծրագրի մեկնարկը չեղյալ է հայտարարվել և տեղափոխվել 2016թ. ապրիլ