Ես սիրում եմ ձեզ՝ անկախ ձեր կարծիքից. Արմենչիկը՝ վաստակավոր արտիստի կոչմանն արժանանալու արձագանքների մասին
ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն օրերս արժանացած երգիչ Արմենչիկը Facebook-ում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման արժանացնելու համար»։
«Ես՝ Արմեն Հաբեդի Գոնդրաչյանս, «Արմենչիկ» բեմական անվամբ, տրված ինձ իմ ժողովրդի կողմից կարիերայիս հենց սկզբում, ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ ժողովրդին, ՀՀ կառավարությանը և Նախագահին՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման արժանացնելու համար՝ վաստակավոր արտիստ փոփ-երաժշտության ոլորտում:
Այն ցույց է տալիս իրենց սերն ու գնահատանքը այն ամենի համար, ինչ որ ես արել եմ կյանքիս 35 տարիների և 20 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում, ինչպես նաև իմ բարեգործական գործունեության համար, հատկապես առ իմ հայրենիք, երեխաներ, ծերեր, առ իմ ժողովուրդ: Ես սիրում եմ իմ ժողովրդին, բոլորին միասնաբար և յուրաքանչյուրին առանձին-առանձին, նույնիսկ նրանց, ովքեր քննադատում են ինձ ամենայն ոգևորությամբ, ես սիրում եմ ձեզ, անկախ ձեր կարծիքից, որը դրդում է ինձ ավելի շատ աշխատել և անել ավելին»,–գրել է նա:










