Լարային քառյակը երաժշտության «լեզվով» ներկայացրել է գլոբալ տաքացման երևույթը (տեսանյութ)
Մինեսոտայի համալսարանի աշխարհագրության պրոֆեսոր Սքոթ Սենթ Ջորջն իր ուսանողների հետ լարային քառյակի համար նախատեսված երաժշտական ստեղծագործություն է գրել, որը երաժշտության «լեզվով» ներկայացնում է գլոբալ տաքացման երևույթը։
Ինչպես նշում է Lenta.ru-ն, բացառիկ ստեղծագործությունը ներկայացնում է, թե ինչպես է 1880թ. ի վեր միջին ջերմաստիճանը տատանվել Երկրի վրա: Քառյակի տարբեր պարտիաներն արտացոլում են մոլորակի 4 տարբեր գոտիներում` արևադարձայինից մինչև Արկտիկա, տեղի ունեցած կլիմայական փոփոխությունները։
Աղբյուրը մանրամասնում է, որ ցածր նոտաները խորհրդանշում են ցուրտը, բարձր նոտաները` շոգը:
Նշենք, որ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, անցած 2014թ. եղել է կլիմայի ուսումնասիրության շրջանի ամենաշոգ տարին։










