«Գահերի խաղը» սերիալի դերասանուհուն հրավիրել են զոմբիների մասին ֆիլմում նկարահանվելու

13:54 • 23.09.15

Դերասանուհի Մեյսի Ուիլյամսը, ով հայտնի է «Գահերի խաղը» սերիալում Արյա Ստարկի դերով, բանակցություններ է վարում զոմբիների մասին ֆիլմում նկարահանվելու վերաբերյալ։ Ֆիլմը հիմնված կլինի Քերի Ռայանի «Ձեռքերի և Ատամների անտառ» գրքի վրա, գրում է Лента-ն։

 

Ֆիլմում գործողություններն ընթանում են հեռավոր ապագայում, երբ մարդկության մեծ մասը վարակված է մի վիրուսով, որը մարդկանց վերածում է զոմբիների։

 

Գլխավոր հերոսուհին պետք է ստանձնի ողջ մնացածներին առաջնորդելու գործը։ Նրանք ստիպված են դուրս գալ անվտանգ գոտի, անցնել անտառի միջով և ապրելու համար նոր վայր որոնել։

 

Սցենարը գրում է Քեյթ Մաբերլին։ Ռեժիսորը կլինի Դագ Լայմանը։ Նկարահանումները սկսելու ամսաթիվը դեռ չի նշվում։

«Գահերի խաղը» սերիալի դերասանուհուն հրավիրել են զոմբիների մասին ֆիլմում նկարահանվելու