ԱԺ նախագահը պարգևատրել է Կամո Հովհաննիսյանին

12:58 • 23.09.15

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 23-ին ծննդյան 70-ամյակի առթիվ մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանին պարգևատրել է Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:

 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

 

Շնորհավորելով նրան՝ Ազգային ժողովի նախագահը նշել է. «Կամո Հովհաննիսյանը, տարիներ շարունակ ղեկավարելով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, մեծապես նպաստել է մշակութային կյանքի աշխուժացմանը, իսկ որպես մանկավարժ՝ երկար տարիներ իր փորձն է փոխանցել սերունդներին, ովքեր միջազգային մրցույթներից մշտապես վերադարձել են բարձր պարգևներով:


Պատահական չէ, որ այսօր Կամո Հովհաննիսյանը Երևանի ավագանու անդամ է և շարունակում է ակտիվորեն մասնակցել իր երկրի հասարակական և մշակութային կյանքին»:

 

ԱԺ նախագահը պարգևատրել է Կամո Հովհաննիսյանին