Ռիդլի Սքոթը ցանկանում է «Պրոմեթևս»-ի երեք շարունակություն նկարահանել

16:07 • 23.09.15

Ռեժիսոր Ռիդլի Սքոթն ակնարկել է, որ «Պրոմեթևս» ֆիլմը (2012) կարող է երեք սիքվել ունենալ։

 

Դրանցից առաջինի նկարահանումները պետք է սկսվեն 2016 թվականի սկզբին, գրում է gazeta.ru-ն։

 

«Պրոմեթևս»-ը պատմում է Սքոթի հայտնի «Օտարը» (1979) ֆիլմում նկարագրված իրադարձություններին նախորդող դեպքերի մասին։ Սակայն «Օտար»-ի հետ կապը միանգամից ակնհայտ չի դառնում։ «Ոչ հաջորդ ֆիլմում: Գուցե դրան հաջորդող կամ անգամ չորրորդ ֆիլմում, մինչև «Օտար»-ին մեր վերադառնալը»,- ասել է Սքոթը։

 

 

Ռիդլի Սքոթը ցանկանում է «Պրոմեթևս»-ի երեք շարունակություն նկարահանել