Գաֆեսճյան կենտրոնում կներկայացվեն Քրիս Բոհջալյանի Վարուժան Ոսկանյանի նոր գործերը

10:39 • 23.09.15

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում (Երևան, Թամանյան 10) սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14:00,

«Գրական Տապան 2015» միջազգային ամենամյա փառատոնի շրջանակում, ներկայացվելու են ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» բեսթսելլերը և ռումինահայ գրող, հասարակական-քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը:

 

Միջոցառմանը ներկա կգտնվեն հեղինակները` Քրիս Բոհջալյանը և Վարուժան Ոսկանյանը:

 

Գաֆեսճյան կենտրոնում կներկայացվեն Քրիս Բոհջալյանի Վարուժան Ոսկանյանի նոր գործերը