Երաժիշտ Սերգեյ Մանուկյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

11:06 • 23.09.15

 

«Երևան ջազ-ֆեստ 2015»-ի փառատոնային օրերին ի թիվս համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ երաժիշտների Երևանում գտնվող երգահան և երաժիշտ, ջազ և սոուլ վոկալիստ Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան)  պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով՝ մշակույթի և երաժշտության ոլորտում ներդրած ավանդի համար։


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետի անունից բարձր պարգևը ջազ-վիրտուոզին է հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։

 

Անվանի երաժիշտը նշել է, որ մեծ սիրով է ընդունել երևանյան առաջին ջազ փառատոնին մասնակցելու հրավերը և շնորհակալություն է հայտնել իր ավանդը բարձր գնահատելու համար։

 

Երաժիշտ Սերգեյ Մանուկյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով