Շակիրան ՄԱԿ-ի գագաթաժողովի բացմանը կկատարի Ջոն Լենոնի երգը (լուսանկարներ)

09:38 • 23.09.15

Երգչուհի Շակիրան, ով ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է, Ջոն Լենոնի Imagine երգը կկատարի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի գագաթաժողովի բացման արարողության ժամանակ, գրում է РИА Новости-ն։

 

Երգչուհու խոսքով՝ Սիրիայում հումանիտար աղետային իրավիճակում և փախստականների ճգնաժամի պարագայում պետք է կրկին վերհիշել այդ հայտնի երգի ուղերձի մասին։

 

ՄԱԿ-ում մամուլի ասուլիսի ընթացքում Շակիրան կոչ է արել համաշխարհային առաջնորդներին և բոլոր մարդկանց արդարացի լուծում գտնել ներկայիս իրավիճակին։

 

«Ես հիշում եմ Ջոն Լենոնի երգի բառերը՝ «պատկերացրու մարդկանց, ովքեր կիսում են աշխարհը»։ Ինչո՞ւ մենք չենք կարող կիսել աշխարհը միմյանց միջև։ Ի՞նչն է խանգարում մեզ անել դա»,- ասել է երգչուհին։

 

Լուսանկարները՝ The Daily Mail-ի
 

Important: Shakira was taking on a serious cause on Tuesday, when she appeared at a press conference urging world leaders to invest in childhood development

Dressed to impress: The Colombian born star wore a simple black dress to the event, which was held in New York

Looking to the future: It was part of The Foundation For Sustainable Development Meeting at the United Nations

Looking to the future: It was part of The Foundation For Sustainable Development Meeting at the United Nations

Role: The star is a Goodwill Ambassador for the UN

 

Շակիրան ՄԱԿ-ի գագաթաժողովի բացմանը կկատարի Ջոն Լենոնի երգը (լուսանկարներ)