57-ամյա Շերոն Սթոունը՝ Airfield-ի նոր գովազդային ֆոտոշարքում (լուսանկարներ)
Հոլիվուդյան ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը՝ Շերոն Սթոունը, շարունակում է ցանկալի դեմք մնալ տարատեսակ լյուքսային բրենդների համար։
Ինչպես նշում է Tatler-ը, ասվածի ապացույցն է ավստրիական Airfield ընկերության նոր գովազդային ֆոտոշարքը, որի գլխավոր հերոսուհին է 57-ամյա շիկահերը։
Նրբագեղ դերասանուհին ցուցադրել է ընկերության աշնանային ու ձմեռային նորույթները, որոնք է՛լ ավելի են գեղեցկացրել Սթոունին։














