Մոսկվայում քաղաքական բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձանի ստեղծման մրցույթում հաղթել է Գեորգի Ֆրանգուլյանը (լուսանկար)

14:15 • 24.09.15

Լուսանկարը՝ litsovet.ru-ի

 

Քաղաքական բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձանը, որը պետք է տեղադրվի Մոսկվայի կենտրոնում, կստեղծվի Գեորգի Ֆրանգուլյանի նախագծով։ Տվյալ տեղեկությունը տեղադրված է քանդակագործի պաշտոնական կայքում։

 

Ֆրանգուլյանը նաև Եկատերինբուրգում ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի և Մոսկվայում գրող Բուլատ Օկուջավայի հուշարձանների հեղինակն է, գրում է Вести-ն։

 

Ժյուրիի դատին Ֆրանգուլյանը ներկայացրել էր «Վշտի պատ» նախագիծը՝ խոշոր խորաքանդակ մարդկային կերպարներով, որոնք խորհրդանշում են մահացածներին և ողջերին։

 

Համացանցում սկսվել է հուշարձանը կանգնեցնելու համար անհրաժեշտ դրամահավաքը։ Արձանը մտադիր են տեղադրել 2016թ. հոկտեմբերի կեսերին։

 

Քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակին հուշարձանի կանգնեցումն առաջարկել են ռուսական իրավապաշտպան ընկերությունները, և այդ նախաձեռնությունը ստացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը։

Մոսկվայում քաղաքական բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձանի ստեղծման մրցույթում հաղթել է Գեորգի Ֆրանգուլյանը (լուսանկար)