Հաճելի է արժանանալ վաստակավոր արտիստի կոչման, թեպետ ինձ կոչում ժողովուրդը տվել է վաղուց. Ձախ Հարութ

16:51 • 24.09.15

Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը «Ազատություն TV-ի» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ասուլիսի ժամանակ ասաց, որ իր համար հաճելի է արժանանալ վաստակավոր արտիստի կոչման, թեպետ ըստ նրա, ինքը վաղուց է արդեն արժանացել ժողովրդի գնահատականին:

 

«Մարդիկ վաղուց ինձ հարցնում էին, որևէ կոչում ունե՞ք, լրագրողները հարցազրույցների ժամանակ և ես ասում էի՝ ի՞նչ է դա: Իմ կոչումը  ժողովուրդը տվել է վաղուց և ես  50 տարի է բեմում եմ և հանապազօրյա հացը վաստակում եմ երգելով: Բայց երբ  ես լսեցի, որ ինձ էլ են արժանացրել այդ կոչմանը, ճիշտն ասած անակնկալ չէր, ես սպասում էի դրան»,– ասաց նա:
 

«Հաճելի է, որ ընդունված լինելով ժողովրդի կողմից, կարևոր էլ է, որ կառավարական շրջանակները, Մշակույթի նախարարությունը քեզ է հանձնում այդ կոչումը, ինչը նշանակում է, որ քեզանով հետաքրքրվում են  և դա ուրախացնում է»,-ասաց նա:

 

Հաճելի է արժանանալ վաստակավոր արտիստի կոչման, թեպետ ինձ կոչում ժողովուրդը տվել է վաղուց. Ձախ Հարութ