Փարաջայով մուսուլմանուհին հավակնում է ռոք աստղ դառնալ (լուսանկարներ)
Սովորաբար, ռոք աստղ ասելիս մարդիկ պատկերացնում են դաջվածքներով, փիրսինգներով պատված մարմնով, վառ դիմահարդարմամբ ու սկանդալային վարքուբարքով երաժշտի։ Սակայն 42-ամյա Ժիզել Մարին, ով իսլամի հետևորդ է ու մշտապես կրում է սև փարաջա, իր օրինակով կոտրում է ռոք երաժշտի վերաբերյալ բոլոր կարծրատիպերը։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, Սան Պաուլու քաղաքում բնակվող Մարին ռոքի սիրահար է և Spectrum խմբի գլխավոր կիթառահարը։
«Մարդկանց մեծ մասն ուղղակի շոկի է մատնվում, երբ ինձ մուսուլմանների ավանդական հագուստով է տեսնում ռոք երաժշտություն նվագելիս: Երաժշտությունն ինձ համար ամեն ինչ է, և իմ մուսուլման լինելը չպետք է որևէ կերպ անդրադառնա այդ փաստի վրա»,-պատմել է երաժիշտը:
Կինը նաև հավելել է, որ շուտով պատրաստվում է առաջին ձայնասկավառակը թողարկել:










