Ռուս միլիարդատերը պատրաստվում է Պիկասոյի կտավները վերադարձնել նրա ժառանգին
Պաբլո Պիկասոյի ժառանգորդուհին՝ նրա խորթ դուստր Քեթրին Յուտեն Բլեն, 2015թ. ամռանը դիմել է դատարան՝ հայտնելով նրա հավաքածուից մի քանի կտավների անհետանալու մասին։
Պարզվել է, որ 2 կտավ անհետացել է Լյուքսեմբուրգից և վաճառվել։ Գնորդը եղել է ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլյևը։ Վերջինս կտավները գնել է 2013-ին՝ չկասկածելով գործարքի օրինականության մասին։ Երբ պատմությունը բացահայտվել է՝ միլիարդատերն առաջարկել է վերադարձնել կտավները։ Ինչն էլ պատրաստվում է անել Փարիզում, գրում է Комсомольская правда-ն։
«Ես համերաշխություն եմ զգում նրա հետ։ Նա ուժեղ զգացմունքային կապ է զգում այդ կտավների հետ»,- խոստովանել է օլիգարխը։
Խոսքը Քեթրինի մայրիկի՝ Պիկասոյի 2-րդ կնոջ երկու կտավների մասին է, որոնց ընդհանուր արժեքը 30 մլն դոլար է։
Անձամբ Ռիբոլովլյևը պատրաստվում է դատի տալ միջնորդին, ով վաճառել է կտավներն իրեն։ 2003-ից նա ռուս գործարարին վաճառել է մոտ 40 կտավ։










