Sony-ն կվերաթողարկի «Սևազգեստ մարդիկ» ֆիլմը՝ այլ դերասանների մասնակցությամբ

13:41 • 25.09.15

Sony ընկերությունը կվերաթողարկի «Սևազգեստ մարդիկ» ֆիլմը։ Այդ մասին The Hollywood Reporter-ին պատմել են նախագծի պրոդյուսերներ Լորի ՄքԴոնալդը և Ուոլթեր Փ. Փարքսը, գրում է Лента-ն։

 

«Դա կլինի նոր եռապատում։ Ուիլ Սմիթը դժվար մասնակցի դրան»,- նշել են պրոդյուսերները՝ չխոսելով, սակայն, Թոմի Լի Ջոնսի մասին։

 

Պրոդյուսերները չեն հայտնել նկարահանումները սկսելու և ֆիլմի թողարկման ամսաթիվը, սակայն նշել են, որ նախագծի աշխատանքներն ակտիվ փուլում են։

 

«Սևազգեստ մարդիկ» ֆիլմն առաջին անգամ էկրաններին է բարձրացել 1997-ին։ Այն ստեղծվել է Լոուել Քանիգեմի կոմիքսների մոտիվներով։

Sony-ն կվերաթողարկի «Սևազգեստ մարդիկ» ֆիլմը՝ այլ դերասանների մասնակցությամբ