Սթիվ Ջոբսի մասին ֆիլմի սցենարիստը Թիմ Կուկին «հանդուգն» է անվանել

11:21 • 26.09.15

Ամերիկյան Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին կենսագրական ֆիլմի սցենարիստ Աարոն Սորկինն ընկերության ներկայիս ղեկավար Թիմ Կուկին հանդուգն է անվանել, հայտնում է The Hollywood Reporter-ը։

 

Նա, այդպիսով, պատասխանել է Կուկի այն ասածին, թե Ջոբսի մասին ֆիլմը շատ պատեհապաշտական է ստացվել։

 

«Առաջին հերթին, ոչ ոք այդ ֆիլմը չի ստեղծել հարստանալու նպատակով։ Երկրորդ, Թիմ Կուկը պետք է տեսնի այդ ֆիլմը՝ ենթադրություններ անելուց առաջ։ Երրորդ, եթե դու Չինաստանում գործարան ունես, որտեղ սմարթֆոնները հավաքում են ժամում 17 ցենտի դիմաց, պետք է հանդուգն լինել՝ ինչ-որ մեկին պատեհապաշտ անվանելու համար»,- ասել է նա The Hollywood Reporter-ի հետ զրույցում։

Սթիվ Ջոբսի մասին ֆիլմի սցենարիստը Թիմ Կուկին «հանդուգն» է անվանել