Շառլ Ազնավուրը համերգ կտա Երևանում

17:35 • 26.09.15

Ֆրանսիայի մայրաքաղաքում անշլագով են անցել շանսոնյե Շառլ Ազնավուրի 5 երեկոները: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ քննադատները ազնավուրյան այդ տոնն անվանել են «իսկական հաղթանակ»:

 

«Ֆրանսիայի թիվ մեկ արտիստը»` Ազնավուրը, 5 երեկո շարունակ «Պալե դե Սպոր»-ում ուրախացրել է իր արվեստի հազարավոր երկրպագուներին: Վերջիններս իրենց հերթին ձայնակցել են Ազնավուրին` հատկապես ռոմանսների ժամանակ: Եղել են նաև երաժշտական անակնկալներ:

 

Աղբյուրը ներկայացնում է նաև Վաղինակ Ազնավուրի պատմությունը, որը բեմում է 5 տարեկանից, հայտնում երգչի առաջիկա ծրագրերը: Դրանց թվում են` համերգները Երևանում, Լոնդոնում` այս տարի, իսկ հաջորդ տարի` նաև Ռուսաստանում:

 

Շառլ Ազնավուրը համերգ կտա Երևանում