Սեմ Սմիթը ներկայացրել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի սաունդթրեքը
Բրիտանացի երգիչ Սեմ Սմիթը ներկայացրել է Writing's on the Wall սինգլը, որը կդառնա Ջեյմս Բոնդի մասին նոր «007» Սպեկտր» ֆիլմի գլխավոր սաունդթրեքը։
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը` սինգլի պրեմիերան կայացել է ВВС հեռուստաալիքով հեռարձակվող Նիք Գրիմշոուի առավոտյան շոուի եթերում։
Երաժշտական ստեղծագործությունը 2 րոպե տևողությամբ կատարում է, որն իրենից դասական սիմֆոնիկ բալադ է ներկայացնում: Նախկինում բոնդիանայի ֆիլմաշարերի գլխավոր սաունդթրեքերի հեղինակներն էին Ադելը, Թինա Թրները, Մադոննան։










