Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին բուժման կուրս անցնելուց հետո առաջին անգամ բեմ է բարձրացել (տեսանյութ)
Օպերային հայտնի երգիչ Դմիտրի Խվորոստովսկին բուժման կուրս անցնելուց հետո առաջին անգամ բեմ է բարձրացել, հայտնում է ТАСС գործակալությունը։
Ինչպես նշվում է՝ Խվորոստովսկու և Աննա Նետրեբկոյի ելույթը, որոնք կատարում են Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերայի գլխավոր պարտիաները, տեղի է ունեցել Նյու Յորքի Մետրոպոլիտեն-օպերայի համերգասրահում՝ լեփ-լեցուն դահլիճում։
Հանդիսատեսը Խվորոստովսկուն ընդունել է ջերմ ու շարունակական ծափահարություններով, իսկ ելույթից հետո նվագախմբի երաժիշտները երգչի ոտքերի մոտ են նետել սպիտակ վարդեր, հայտնում է НТВ-ն։
Հիշեցնենք, որ օպերային երգչի մոտ հունիսին գլխուղեղի քաղցկեղ է ախտորոշվել։










