Նկարներ, որոնք ասես լուսանկարներ լինեն (ֆոտոշարք)
Պոլ Կադենը պարզապես նկարիչ չէ, նա հրաշագործ է: Լինի դառը արցունք, թե ծերունու դեմքին մի կնճիռ՝ վարպետի թեթև ձեռքով դրանք ավելի իրական են դառնում, քան հենց իրականությունն է, գրում է ofigenno.cc կայքը։
Կադենը ծնունդով Շոտլանդիայից է: Չնայած նրան, որ շատերը հիպերռեալիզմը նկարչության մեջ անիմաստ ուղղություն են համարում, Պոլ Կադենը կարծում է, որ դա գեղարվեստական էվոլյուցիայի բարձրագույն կետն է։
«Երբ ինձ ասում են, որ ես վարպետորեն ստեղծում եմ կեղծ իրականություն, ես պատասխանում եմ, որ այն ամենը, ինչ նկարված է իմ նկարներում, գոյություն ունի նաև իրական աշխարհում: Ես ոչ մի նոր բան չեմ հորինում, և միայն ուշադրությունը սևեռում եմ պարզ բաների և աչքին աննկատ մանրուքների վրա, որոնք մարդիկ ենթագիտակցորեն անուշադրության են մատնում»,- ասում է նկարիչը:
Յուրաքանչյուր նկարի վրա նկարիչն աշխատում է երեքից վեց շաբաթ: Նա կարողանում է վերստեղծել իրականությունն ընդամենը սովորական մատիտի օգնությամբ:

























