Կայացավ Լևոն Մելիք-Շահնազարյանի «О войне и победе» գրքի շնորհանդեսը

13:02 • 26.09.15

Այսօր կայացավ  քաղաքագետ  Լևոն Մելիք-Շահնազարյանի  «О войне и победе»  հայ-ադրբեջանական հարաբերություններին ու հակամարտությանը նվիրված երկհատորյակը, որը, դրա  հրատարակման աշխատանքներին սկզբից մինչև վերջ մասնակցած քաղաքագետը,  ցավոք,   չկարողացավ տեսնել: Չնայած հասցրել էր տեսնել դրա էջադրված տարբերակն ու  վերջնական ուղղումների մի մասը հենց ինքն էր  կատարել:


Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը ներկայացնելով  գրքի հրատարակման աշխատանքները, նկատեց, որ հենց այդ գիրքն էր, որ իր կյանքի  վերջին շրջանում դարձավ նրա  կյանքի ամենամեծ իմաստը,  նվիրումն ու գաղափարը:


«Հայրս վերջին տարիներին կյանքը նվիրվել էր հրապարակախոսական  վերլուծական աշխատանքին և ամեն ինչ անում էր, որպեսզի հայ-ադրբեջանական հակամարտությունը, հայ -թուրքական թշնամությունն ունենան ճիշտ քաղաքական-իրավական-պատմական բնութագրում, ճիշտ ընկալվի հայ հասարակության կողմից, հատկապես՝ երիտասարդ ուսանողների, ովքեր ապագայում զբաղվելու են հակամարտությամբ: Արդեն ի վիճակի չէր և թույլ անգործունյա վիճակում,մի ք անի ժամ, երբ գիտակցություն էր  գալիս, հենց այդ ժամերին վեր էր կենում և աշխատում էր այդ գրքի վրա, լինելով այդ տառապանքներին մեջ, աշխատում էր գրքի վրա, որ ամբողջան տեսք ստանա այն»,- ներկայացրեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:


Եթե նյութերի  ընտրության, վերադասավորման, մշակման աշխատանքները կատարել է հենց անվանի քաղաքագետը, ապա  դասակարգումը`  Ելենա Խաչատրյանը, ում այսօր Հրանտ Մելիք-Շահնազարյանը շնորհակալություն հայտնեց  հորը `«երիտասարդական ոգևորությամբ»  ստիպելու համար, որ գրքի հրատարակությունը հնարավորինս արագ կազմակերպվի:


Գիրքը հրատարակված է երկհատորյակով, բայց երեք առանձին բաժիններով, որոնք   վերաբերում են հայ-ադրբեջանական հակամարտության քաղաքական,  պատմական, իրավական   ասպեկտների:


«Այնտեղ անդրադարձ կա շատ ավելի վաղ քաղաքակրթական շրջաններին, սկսած  թուրքերի` մեր տարածաշրջանում հայտնվելուց, բայց հիմնական շեշտադրումները վերաբերում են Արցախի անկախության հռչակման  իրավական, քաղաքական  ասպեկտներին»,- նկատեց նա:
Գիրքը, ռուսերեն է, քանի որ Լևոն Մելիք Շահնազարյանի աշխատանքային լեզուն ռուսերենն էր:

 

Կայացավ Լևոն Մելիք-Շահնազարյանի «О войне и победе» գրքի շնորհանդեսը