Լիվ Թայլերն ամուսնանում է. լրատվամիջոցներ (լուսանկարներ)
Դերասանուհի Լիվ Թայլերին օրերս նկատել են մատին տպավորիչ ադամանդյա մատանիով։ Ենթադրվում է, որ դերասանուհու ընկերը՝ Sports Elite մարզական գործակալության սեփականատեր Դեյվ Գարդները, ումից փետրվարին Լիվը որդի է ունեցել, նրան ամուսնության առաջարկ է արել, գրում է tatler.ru-ն։
Հաղորդվում է, որ դերասանուհին դրական պատասխան է տվել։
Նշանադրության մասին պաշտոնական հայտարարություն չկա: Ե՛վ հարսնացուի, և՛ փեսայի ընկերները խնդրում են դրան առանձնապես չսպասել։ Դավինիա Թեյլորի հետ (Քեյթ Մոսի մտերիմ ընկերուհին) սկանդալային ամուսնալուծությունից հետո Գարդներն ամեն կերպ փորձում է իր անձնական կյանքը փակ պահել լրատվամիջոցների համար։














