Շակիրան ՄԱԿ-ում կատարել է Լենոնի Imagine-ը և նվիրել սիրիացի երեխաներին. (տեսանյութ)

22:19 • 26.09.15

Կոլումբիացի փոփ աստղ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Շակիրան երեկ հանդես է եկել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բացմանը:

 

Time-ը հայտնում է, որ արաբական ծագումով Շակիրա Մուրաբաքը Հռոմի պապի առաջ կատարել է Ջոն Լենոնի Imagine-ը` խաղաղության յուրատեսակ ոչ պաշտոնական «հիմնը»:

 

Շակիրան սոցցանցերում հայտնել է, որ երգը նվիրում է սիրիացի մանչուկ Այլան Քուրդիին, որը խեղդվել էր հայրենիքից փախչելիս և ընդհանրապես Սիրիայի հակամարտությանը զոհ գնացած բոլոր երեխաներին: Նա միաժամանակ շեշտել է, որ ոչ միայն imagine-ի («պատկերացնելու»), այլև գործելու ժամանակն է, որպեսզի աշխարհի մանուկները բարեկեցիկ կյանքով ապրեն:

 

Շակիրան ՄԱԿ-ում կատարել է Լենոնի Imagine-ը և նվիրել սիրիացի երեխաներին. (տեսանյութ)