Ամեն վերադարձս ձեր սիրո ու կարոտի շնորհիվ է. երգչուհի Սոնայի մենահամերգը «Ջազզվե»-ում (լուսանկարներ)

12:44 • 27.09.15

Օպերայի հարակից տարածքում գտնվող «Ջազզվե» բացօթյա սրճարանում համերգային սեզոնն իր մենահամերգով եզրափակեց երգչուհի Սոնա Սարգսյանը:

Դիմելով հանդիսատեսին՝ երգչուհին հայտարարեց, որ որքան էլ անցնեն տարիներ, միևնույն է՝ ինքը ժողովրդի համար մնում է «Մեր բակի Սոնա»։



«Ուրախ եմ ձեզ հենց այստեղ ողջունելու համար, քանի որ դիմացի շենքում եմ ծնվել, մեծացել և ապրել մինչ Մոսկվա տեղափոխվելը: Ամեն վերադարձս ձեր սիրո ու կարոտի շնորհիվ է: Ձեզ անչափ սիրում եմ, ուզում եմ, որ միայն երջանկության արցունքներ ունենաք»,-ասաց երգչուհին:

Համերգը անցավ բավականին թեժ մթնոլորտում, շատերը ձայնակցում էին Սոնային և պարում: Անգամ պատահական անցորդներն ու հարակից սրճարանների հաճախորդները «գրոհել էին» «Ջազզվե»-ի սրահը՝ վայելելու Սոնայի էներգետիկ կատարումները:



Երեկոյի ընթացքում երգչուհին կատարեց հայտնի և սիրված հիթեր, նաև զուգերգով հանդես եկավ «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Ռաիսա Ավանեսյանի հետ: 

Իսկ վերջում նա հուզված շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին: 



«Ուրախ ենք, որ համերգային սեզոնի փակումը Սոնան է անում, շատ սիրում ենք նրան, երբ նա է երգում, ասես էներգետիկ պայթուն է տեղի ունենում բեմի վրա,- Tert.am-ի հետ զրույցում իր տպավորությունը կիսեց «Ջազզվե» սրճարանի ցանցի մարքեթինգի բաժնի ղեկավար Սիլվա Ղամբարյանը,-համերգային սեզոնը փակվեց, բայց սրճարանի բացօթյա սրահը դեռ կաշխատի,  որքան եղանակային պայմանները թույլ կտան: Մեր մշտական հաճախորդների արձագանքներից ելնելով՝ կարող եմ փաստել, որ համերգային սեզոնը ստացված էր, ինչի համար անչափ ուրախ ենք և պարտավորված»։

պատրաստեց՝ Լենա Մինասյանը

լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
 

Ամեն վերադարձս ձեր սիրո ու կարոտի շնորհիվ է. երգչուհի Սոնայի մենահամերգը «Ջազզվե»-ում (լուսանկարներ)