«Ավատար 2»-ի ստեղծողները ցույց են տվել նոր հերոսուհու կերպարը
«Ավատար» ֆիլմի պրոդյուսեր Ջոն Լանդաուն Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է ֆիլմի երկրորդ մասի նոր հերոսուհու նկարը:
Նկարում պատկերված է կանացի կերպար` Նավի մտացածին ռասայի ներկայացուցչի դերում, որը բնակվում է Պանդորա մոլորակում: Ինչպես պատկերված է նկարում՝ հերոսուհին բազմագույն կապույտ մաշկ և նշաձև աչքեր ունի:
International Business Times-ի հրապարակմամբ` ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2017-ի դեկտեմբերին: Ենթադրվում է, որ երկրորդ ֆիլմում կվերադառնա Գրեյս Օգուստինի կերպարը` Սիգուրնի Ուիվերի դերակատարմամբ:










