Մոսկվայում կայացել է Դուդուկի 2-րդ միջազգային փառատոնը
Լուսանկարը՝ svopi.ru-ի
Տարբեր երկրներից ժամանած հայ երաժիշտները ներկայացրել են իրենց ստեղծագործությունները Դուդուկի 2-րդ միջազգային փառատոնի ժամանակ, որը կայացել է կիրակի Մոսկվայի էստրադայի պետական թատրոնում, փոխանցում է Интерфакс-ը։
Բեմից հնչել են հայ ժողովրդական երգեր, ռուսական և արտասահմանյան էստրադայի ստեղծագործություններ։
Փառատոնի ընթացքում ելույթ է ունեցել նաև ամենաերիտասարդ դուդուկահարը՝ 8-ամյա Թաթուլ Համբարձումյանը, ով իր կատարմամբ հիացրել է հանդիսատեսին։










