Լուկաշենկոն 2 մլն դոլար է հատկացրել Ժերար Դեպարդյոյի մասնակցությամբ ֆիլմի համար. լրատվամիջոցներ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2 մլն դոլար է հատկացրել Ժերար Դեպարդյոյի մասնացկությամբ «Նորմանդիա-Նեման» ֆիլմի համար, գրում է Известия-ին՝ հղում անելով Պետֆիլմհիմնադրամի գլխավոր տնօրեն Նիկոլայ Բորոդաչևին, ով նախագծում ներկայացնում է ռուսական կողմը։
«Լուկաշենկոն 2 մլն դոլար է հատկացրել։ Անմիջապես Դեպարդյոյի՝ Բելառուս կատարած այցից հետո նախագահը կանչել է ֆինանսների նախարարին և հանձնարարել գումար հատկացնել։ Այժմ աշխատանքներ են տարվում, պրոդյուսեր Արնո Ֆրելին որոշում է կազմակերպչական հարցերը»,- ասել է Բորոդաչևը։
Աղբյուրների տվյալներով՝ Դեպարդյոյին բաժին կհասնի 2-րդ պլանի դեր, այլ ոչ թե գլխավորը։ Ամենայն հավանականությամբ, ֆրանսիացի դերասանը կկատարի մեխանիկի կամ նման այլ կերպարի դեր։










