Պարզվել է Ուիթնի Հյուսթոնի դստեր մահվան պատճառը, բայց այն չի կարող բացահայտվել
Բժիշկները պարզել են ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի աղջկա՝ Բոբի Քրիստինա Բրաունի մահվան պատճառը, սակայն դիահերձման արդյունքները չեն կարող հրապարակվել դատական արգելքի պատճառով, գրում է korrespondent.net-ը:
ԱՄՆ Ջորջիա նահանգի Ֆուլտոն շրջանի դատաբժշկական փորձաքննության գրասենյակի հայտարարությունում ասվում է, որ մանրամասների բացահայտման արգելքը դրվել է դատարանի կողմից: Շրջանի դատախազը և Ռոզուել քաղաքի ոստիկանությունը տեղեկացվել են դիահերձման արդյունքների մասին:
Բոբի Քրիստինա Բրաունը մահացել է հուլիսի 26-ին Ջորջիա նահանգի հիվանդանոցում 23 տարեկան հասակում: Վերջին մի քանի ամիսները նա կոմայում է եղել: Բոբի Քրիստինայի ընկերը՝ Նիկ Գորդոնը հայտնաբերել է նրան անգիտակից վիճակում ջրով լցված լոգարանում հունվարի 31-ին: Աղջկան տեղափոխել են Ատլանտայի հիվանդանոց, որտեղ նրան մտցրել են արհեստական կոմայի մեջ և միացրել արհեստական շնչառության սարքին:
Նրա մահվան պատճառների հետաքննությունը շարունակվում է, Բրաունի բարեկամները կասկածում են աղջկա ընկերոջը նրա մահվանը ներգրավվածության մեջ:










