Ջորջիո Արմանին ներկայացրել է իր ինքնակենսագրությունը

18:56 • 29.09.15

լուսանկարը՝ wwd.com-ի 

Armani նորաձևության կայսրության հիմնադիր Ջորջիո Արմանին թողարկել է ինքնակենսագրական գիրք, գրում է Лента-ն։

Սեպտեմբերի 28-ին, երբ գիրքը վաճառքի է հանվել, իտալացի դիզայները մամուլի ասուլիս է անցկացրել։ Այն հարցին, թե ով կհաջորդի նրան, 81-ամյա մոդելավորողը պատասխանել է, որ իր «էգո»-ն ստիպել է իրեն ասել, որ «երբեք չի լինի ևս մեկը, ինչպես Ջորջիո Արմանին»։

Դիզայներն անվանել է իրեն հեղափոխական նորաձևության աշխարհում և թվարկել իր 3 գլխավոր հայտնագործությունները՝ տղամարդկանց բաճկոնների կատարելագործված դիզայն և երեկոյան զգեստների համադրում ցածր կոշիկների հետ։ Արմանին հիշեցրել է նաև, որ ինքը կանանց «հնարավորություն է տվել հագնվել ինչպես տղամարդիկ՝ պահպանելով կանացիությունը»։

Գրքի թողարկումը նվիրված է ընկերության հիմնադրման 40-ամյա հոբելյանին։ Բացի հիշողություններից՝ Արմանին գրքում պատմում է նաև ընկերության պատմության և ամենահիշարժան հավաքածուների մասին։ Գրքում ներկայացված են նաև լուսանկարներ։

Ջորջիո Արմանին ներկայացրել է իր ինքնակենսագրությունը