Բոնդի մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ 37 մլն դոլար արժողությամբ 7 հատ Aston Martin են ջարդուփշուր արել

14:46 • 29.09.15

Լուսանկարը՝ 007.com-ի

 

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանող խումբը Հռոմում նկարահանումների ժամանակ ջարդուփշուր է արել 10 հատ Aston Martin DB10 մեքենաներից 7-ը, որոնց ընդհանուր արժեքը մոտ 37 մլն դոլար է, գրում է Интерфакс-ը՝ բրիտանական ԶԼՄ-ներին հղումով։

 

«Մենք մեքենաներ ոչնչացնելու ռեկորդ ենք սահմանել»,- հայտնել է հնարքների գլխավոր բեմադրիչ Հերի Փաուելը։

 

Նրա խոսքով՝ նկարահանող խումբն աշխատել է ամբողջ գիշեր ֆիլմի 4 վայրկյանի համար։

 

Հայտնի գործակալի մասին 24-րդ ֆիլմը համաշխարհային վարձույթում կհայտնվի 2015թ. նոյեմբերի 6-ից։

Բոնդի մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ 37 մլն դոլար արժողությամբ 7 հատ Aston Martin են ջարդուփշուր արել