Իգոր Կրուտոյը հերքել է «Նոր ալիք» մրցույթի վերադարձը Յուրմալա
Լուսանկարը՝ peoples.ru-ի
«Նոր ալիք» երաժշտական մրցույթը չի վերադառնա Լատվիա, հայտարարել է մրցույթի ժյուրիի նախագահ Իգոր Կրուտոյը։
«Դժվար թե»,- ասել է Կրուտոյը՝ պատասխանելով Интерфакс-ի՝ մրցույթը Յուրմալա վերադարձնելու մասին հարցին։
Նա նշել է, որ փառատոնը կարող է տեղափոխվել այլ քաղաք, սակայն կմնա Ռուսաստանում։ «Կլինի դա Սոչին, չգիտեմ։ Սակայն այն, որ դա կլինի Ռուսաստանի շրջանակում, հաստատ է»,- ասել է Կրուտոյը։
2002-ից «Նոր ալիք» երաժշտական փառատոնն ամեն տարի անցկացվում էր Յուրմալայում։ 2014թ. հուլիսին Լատվիայի իշխանություններն արգելեցին ռուս կատարողներ Իոսիֆ Կոբզոնի, Վալերիայի և Օլեգ Գազմանովի մուտքը երկիր։ Արտիստներին արգելելու պատճառն այն էր, որ նրանք աջակցել են Ղրիմի անեքսիային։










