Համացանցում է հայտնվել նոր «Գաղտնի նյութեր» սերիալի թրեյլերը (տեսանյութ)
Լուսանկարը՝ kissradio.ca-ի
Ամերիկյան Fox հեռուստաալիքը ներկայացրել է հանրահայտ «Գաղտնի նյութեր» սերիալի շարունակության՝ «Գաղտնի նյութեր. Վերբեռնում»-ի առաջին թրեյլերը։ Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում 2 մասով, գրում է Лента-ն։
«2002-ին մեր հետազոտություններն ավարտվեցին, սակայն իմ անձնական մոլուցքը չի անհետացել։ Նրանք լրտեսում էին մեզ, ոստիկանությանն էին մեզ կցում, ասում էին, որ դա մեր անվտանգության համար է, սակայն մենք երբեք չենք եղել ավելի մեծ վտանգի մեջ, քան հիմա»,- թրեյլերի սկզբում ասում է դերասան Դևիդ Դուխովնին, ով ՀԴԲ-ի գործակալ Ֆոքս Մալդերի դերակատարն է։
Նոր սերիաների պրեմիերան նախատեսված է 2016-ին։










