Աբու Դաբիի Լուվրը ձեռք է բերել «աստղազարդ» տանիք (լուսանկարներ)
Արաբական Միացյալ Էմիրություններում կառուցվում է աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկի` ֆրանսիական Լուվրի «կրկնակը», որի բացումը տեղի է ունենալու 2016թ.:
Ինչպես նշում է luxuo.com կայքը, հետաքրքրական է, որ թանգարանի կառուցման աշխատանքներում ներգրավված ճարտարապետները որոշել են կառույցին առավել գրավչություն հաղորդել` դրան տալով «աստղազարդ» տանիք։
Հայտնի է, որ տանիքի արտաքին հատվածին տեղադրվել է 4.481 հատ մետաղական աստղ, որոնք անչափ գեղեցիկ տեսարան կապահովեն` վերևից նայելու դեպքում:
Նշվում է նաև, որ մետաղական աստղերն այնպիսի հաջորդականությամբ են տեղադրվել, որ թույլ են տալիս արևի լույսին ներթափանցել թանգարանի ցուցասրահներն ու հատակին հսկայական արմավենիների տեսքով ստվերներ գցել։
Աղբյուրը մանրամասնում է, որ բացումից հետո Աբու Դաբիի Լուվրն ունենալու է 9.200 քմ մակերեսով պատկերասրահներ։













