Իրենց առաջին մենեջերի հետ The Beatles խմբի պայմանագիրը վաճառվել է 365.000 ֆունտ ստեռլինգով
Բրիտանական The Beatles խմբի պայմանագիրը մենեջեր Բրայան Էփսթայնի հետ, ով հիմք է դրել համաշխարհային ամենահաջողակ երաժշտական նախագծերից մեկին, Լոնդոնում Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 365.000 ֆունտ ստեռլինգով, գրում է РИА Новости-ն։
Հիմնականում Էփսթայնի շնորհիվ է խումբը կարողացել ձայնագրել իր առաջին «The Beatles» ալբոմը և համաշխարհային ճանաչում ձեռք բերել խմբի գոյության առաջին տարիների ընթացքում։ Խմբի կոմերցիոն ղեկավարումը նա իրականացրել է 1962-ից մինչև իր մահը՝ 1967թ.։
Պայմանագիրը, որը կնքվել է 1962թ. հոկտեմբերի 1-ին, վաճառքի է հանվել 200-500.000 ֆունտ ստեռլինգ նախնական արժեքով։ Փաստաթղթում կան ոչ միայն հայտնի քառյակի անդամների և մենեջերի ստորագրությունները, այլև Փոլ Մաքքարթնիի և Ջորջ Հարիսոնի ծնողների ստորագրությունները, քանի որ ստորագրման պահին երիտասարդների 21 տարին լրացած չի եղել։
Աճուրդում վաճառվել է նաև 15-ամյա Ջոն Լենոնի դպրոցական վկայականը՝ վատ վարքի մասին գրառումներով։ Այդ թղթի համար գնորդը վճարել է 2.500 ֆունտ։










