Սերգեյ Բեզռուկովն առաջին անգամ ներկայացել է իր նոր ընկերուհու հետ (լուսանկարներ)

11:17 • 30.09.15

Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 29-ին դերասան Սերգեյ Բեզռուկովը և նրա նոր ընկերուհին՝ Աննա Մատիսոնը, ներկայացրել են «Ծիր Կաթին» ֆիլմը, որն էկրաններին կլինի Ամանորի տոների ընթացքում, գրում է Комсомольская правда-ն։

 

Ֆիլմի հանդեպ հետաքրքրությունը պարզ է. բացի այն, որ հեղինակները խոստանում են թեթև և ուրախ ամանորյա կատակերգություն, հետաքրքրությունն ավելանում է նաև նրանով, որ հենց այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ են Բեզռուկովի և Մատիսոնի հարաբերություններն աշխատանքայինից անցել այլ մակարդակի։

 

Ֆիլմի պրեմիերայի ընթացքում նրանք առաջին անգամ պաշտոնապես ներկայացել են միասին։

 

Հիշեցնենք, որ դերասանի կինը՝ Իրինա Բեզռուկովան, հարցազրույց էր տվել և հայտնել, որ իրենք իսկապես ամուսնալուծվել են։ Լուրը հաստատել էր նաև Սերգեյը։

Фото: Super.ru

479ddfb295fe5f3b396fd55b9f5b11e3__560x

 


 

Սերգեյ Բեզռուկովն առաջին անգամ ներկայացել է իր նոր ընկերուհու հետ (լուսանկարներ)