Եգիպտոսի գանձերի մեկ երրորդն ապօրինաբար դուրս է բերվել երկրից հեղաշրջումների ժամանակ. հնագետ
Եգիպտոսի գանձերի մեկ երրորդն ապօրինաբար դուրս է հանվել երկրից վերջին պետական հեղաշրջումների և ապստամբությունների ժամանակ։ Այդ մասին Sputnik գործակալությանը հայտնել է հնագետ և Եգիպտոսի հնությունների հարցերով նախկին նախարար Զահի Հավասը։
Հազարավոր պատմական օբյեկտներ գողացվել են Եգիպտոսի թանգարաններից և մշակութային ժառանգության օբյեկտներից 2011 և 2013 թվականների երկու հեղաշրջումներից հետո, որոնց ընթացքում գահընկեց են արվել նախագահներ Հոսնի Մուբարաքը և Մուհամմադ Մուրսին։
Հավասի խոսքով՝ 2010 և 2012 թվականներին արբանյակներից արված լուսանկարների համեմատությունը ցույց է տալիս, որ ողջ երկրով մեկ իրականացվում են անօրինական պեղումներ։
«Մարդիկ անօրինական պեղումներ են սկսել՝ պատմական արժեքներ որոնելով, և ես համոզված եմ, որ Եգիպտոսի պատմական օբյեկտների մեկ երրորդը դուրս է հանվել երկրի սահմաններից դուրս»,- հայտարարել է Հավասը:
«Այն, ինչ տեղի է ունեցել 2011 և 2013 թվականների ընթացքում Եգիպտոսում, աղետ է մեր երկրի և նրա մշակութային ժառանգության համար, քանի որ ցանկացած մեկը սկսել է անօրինական պեղումներ իրականացնել»,- ասել է հնագետը՝ հավելելով, որ Կահիրեի թանգարանից կորել է 54 պատմական օբյեկտ, այդ թվում՝ 17 փոքր արձան։










