Լեդի Գագան ճանաչվել է «Տարվա կին-2015»` ըստ Billboard ամսագրի

22:10 • 30.09.15

Ամերիկյան Billboard ամսագիրը Lifetime կաբելային հեռուստաալիքի հետ համատեղ հայտնել է երաժշտության ասպարեզում «Տարվա կին-2015» տիտղոսին արժանացած երգչուհու անունը:  Այս տարի երաժշտական տիտղոսին է արժանացել   Լեդի Գագան:

 

Ինչպես հաղորդվում է  ամսագրի կայքում` երգչուհուն իր մրցանակը կհանձնվի Նյու Յորքում դեկտեմբերի 11-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:


Billboard-ի փորձագետներն ընդգծել են, որ Լեդի Գագան գերիշխող կերպար է ժամանակակից փոփ մշակույթում: Lifetime-ում նշել են, որ Գագան  արտասովոր արտիստ է, ով «խորհրդանշում է վճռականությունը, կայունությունն ու համարձակությունը»:


Billboard-ի վարկածով տարբեր տարիներին «Տարվա կին» են ճանաչվել Բեյոնսեն, Թեյլոր Սվիֆթը, Ֆերջին և Քեթի Փերին:

 

Լեդի Գագան ճանաչվել է «Տարվա կին-2015»` ըստ Billboard ամսագրի